15 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Անհապաղ պաշտոնանանկ անել Լևոն Երանոսյանին. ոչ իշխանականներ

Ազգային ժողովի ԲՀԿ, ՀԱԿ, ”Ժառանգություն” և ՕԵԿ խմբակցություններն այսօր, ինչպես արդեն տեղեկացրել ենք, համատեղ նիստ են հրավիրել: Նիստից հետո ”Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը ասաց, որ պետք է պատժվի փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանը, ով հայտարարությամբ էր հանդես եկել, թե նախագահին վիրավորողի ականջները կկտրի: 

‘Նշանակում է, որ նա ցանկացած պահին իր սպառնալիքը կարող է զենքով իրագործել: Մենք պնդում ենք, որ այսօր էլ պետք է լինի արտահերթ նիստ, սակայն ցավոք այդպես էլ ականջալուր չդարձավ մեծամասնությունը”,-ասաց նա:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հավելեց, որ վերջին բռնարարքներից, բերպրեդելից հետո ՀՀԿ-ականներն ասում են, որ այդ բռնություններն անելը ձեռնտու չէ իշխանություններին:

‘’Որևէ մեկը չէր խանգարում ՀՀԿ-ին մասնակցել արտահերթ նիստին, ոչ թե տապալել քվորումը, գալ, մասնակցել ու ներկայացնել իրենց հիմնավորումները, որ այս ամենն ուղղված է իշխանությունների դեմ: Եթե հերթական անգամ իրենք փախչում են, նշանակում է, որ իրենք խուսափում են:

Ասելիք ունեցող քաղաքական ուժն առաջին շահագրգիռ կողմը պետք է լիներ, որ արտահերթ նիստ հրավիրվեր’’: Իսկ այն, որ դա իշխանությունների դեմ է, Զոհրաբյանը որակեց մերկապարանոց հայտարարություն:

Ապա հրապարակվեց չորս ուժերի միասնական հայտարարության տեքստը, որտեղ ասվում է, որ ԱԺ-ը դատապարտում է տեղի ունեցածը, պահանջում է իրավապահ մարմիններից ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները այս հանցագործությունների կազմակերպիչներին ու մեղսակիցներին գտնելու, անհապաղ պաշտոնանանկ անել Լևոն Երանոսյանին: ԱԺ-ը պահանջում է ձեռնարկել օրենքով սահմանված բոլոր միջոցները այսուհետ նման արարքները կանխելու համար:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ