12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ԱԺ-ի քաղաքական բանավեճն օգտակար է. Մկրտիչ Մինասյան

“Շատ նորմալ իրավիճակ է, վերջապես ԱԺ-ում քաղաքական բաղադրիչը մեծացել է, այդ թվում  նաեւ արմատական ընդդիմության ներկայությունը եւ շատ նորմալ է, որ  տարբեր կուսակցություններ տարբեր կերպ են մոտենում եւ քաղաքական ու սոցիալական  հարցերի շուրջ ”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսսակետ հայտնեց ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը եւ հավելեց, որ այդ բանավեճը շատ օգտակար է:

Մկրտիչ Մինասյանն անդրադառնալով ԱԺ նիստերից բացակայող պատգամավորների մասին հարցին նշեց.”Կարծում եմ բացակայելու շռայլության իրավունք որեւէ մեկս չունենք, առավել եւս իշխանական կուսակցությունը”:

Խոսելով ընդդիմադիր ՀԱԿ-ի` խորհրդարանի ներսում եւ դրսում գործունեությունից, Մկրտիչ Մինասյանն ասաց, որ դա նորմալ գործընթաց է: “Եթե ՀԱԿ-ը բան ունի ասելու, ասում է ԱԺ ամբիոնից եւ հիմնավորում իր ասածները, եթե դրանում ռացիոնալ հատիկ կա, այլ քաղաքական ուժերը դասեր կքաղեն”,-հավելեց բանախոսը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ