15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՀԱԿ-ը պառլաամենտ մտավ իշխանության բարի կամքի շնորհիվ. Պետրոս Մակեյան

ՀԱԿ-ի մասնակցությունը ԱԺ նիստերին իմաստավորված է մի պարագայում, եթե ՀԱԿ-ը կրկին շարունակում է հրապարակային գործունեությունը:  Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ՀԱԿ անդամ, “Ժողովրդավարական  հայրենիք’’ կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը եւ հավելեց, որ ՀՀ-ում ստեղծված իրավիճակը մեկ քայլ առաջ երկու քայլ հետ է գնում:

“Վերջին չորս տարում վարչախումբը կարողանում է շատ ավելի թատերականացված ներկայացնել գործընթացները, այդ թվում ԱԺ ընտրությունները: Եթե ՀԱԿ-ը իր օբյեկտիվ գործունեությունը չշարունակի, ապա որեւէ արժեք չունի ԱԺ-ում մեր լուրջ դեմքերի ներկայությունը”,-նշեց Պետրոս Մակեյանը: Նրա խոսքով, Հայաստանում սահմանադրական կարգը փոխելու համար պետք են լուրջ փոփոխություններ: Ըստ նրա, սպասվում են նախագահական ընտրություններ, եւ հասարակությունը հնարավորություն ունի հասնելու այդ փոփոխություններին, եւ Կոնգրեսը պետք է կարողանա մոբիլիզացնել իր ուժերը:

“Բոլոր քաղաքական ուժերը այդ թվում եւ ՀԱԿ-ը պառլամենտ մտան իշխանության բարի կամքի շնորհիվ, եթե իշխանությունը ՀԱԿ-ից չվախենար, այդ յոթ տոկոսը չէր գրի”,-նկատեց Պետրոս Մակեյանը:

Ասուլիսի մյուս բանախոս, ՀՀԿ-ական Մկրտիչ Մինասյանը նշեց, որ ընդդիմությունն ու հասարակությունը չպետք է շփոթել: Ինչ վերաբերվում է խորհրդարան անցած ՀԱԿ-ին` հանրահավաքները շարունակելու քաղաքականությանը, պատգամավորի խոսքով, դա ՀԱԿ-ի իրավունքն է, բայց ավելի բարձր, քան ԱԺ ամբիոնն է, չկա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ