08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ոչ իշխանականները ստորագրահավաք են սկսել

”Ընդդիմադիր երեք ֆրակցիաներն ասացին, որ պատրաստ են շարունակել աշխատանքները, եթե այս հարցն առաջինը քննարկվի, եթե դա արվեր, կշարունակեինք մեր աշխատանքները: Կարծում եմ՝ շատ արագ կարելի էր ամեն ինչ կազմակերպել, որից հետո շարունակել աշխատանքները”,-Hennaran.am-ի հետ զրույցում ասաց ”Ժառանգություն” խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով ԱԺ արտահերթ նիստի բոյկոտին::

Պողոսյանի խոսքով` նույնիսկ ՀՀԿ-ում կային պատգամավորներ, որոնք համակարծիք էին, որ այս հարցը պետք է առաջնահերթ քննարկել. ”Իրենք ներքին համոզմամբ ևս գիտակցում էին, որ վերջին իրադարձություններին անդրադառնալը շատ կարևոր է, հատկապես ԱԺ պատգամավորի նկատմամբ ձեռք բարձրացնելը. այս ամենին հենց առաջին հերթին պետք է անդրադարձ կատարվեր”:

Պատգամավորն ընդգծեց, որ ԱԺ նախագահն ինքը պետք է նախաձեռնող լիներ այս հարցում և ոչ թե ոչ իշխանականների առաջարկը մերժեր: Նա տեղեկացրեց, որ նախաձեռնել են ստորագրահավաք` այսօր 18.30-ին միջադեպերի առնչությամբ արտահերթ նիստ հրավիրելու :

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ