18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Նման պաշտոն զբաղեցնողներն իրենց արտահայտություններում պետք է զուսպ լինեն. ԱԺ նախագահը` Երանոսյանին

”Ես էլ եմ դատապարտում այդ ամենը: Նման պաշտոն զբաղեցողներն իրենց արտահայտություններում պետք է զուսպ լինեն: Ես հարցաքննությանը չեմ եղել ու լրագրողը հարց է տվել, ինքն էլ չի ասել, թե ինքն է կազմակերպել”,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն` անդրադառանոլվ տեսակետին, թե փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի` նախագահին վիրավորողին պատժելու վերաբերյալ հայտարարությունից հետո են ծեծել ազատամարտիկներին: 

Արդոք փոխոստիկանապետը հրաժարական պետք է տա. ”Ժամանակից առաջ չպետք է նման բան ասել, նախ պետք է մեղադրանքը ապացուցել, հետո նոր մյուս բաները”,-նկատեղ խորհրդարանի ղեկավարը:

Հարցին՝ իշխանությունները պատասխանատվություն կրում են վերջին շրջանում ազատամարտիկների, ինչպես նաև ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի վրա հարձակումների համար, ԱԺ նախագահը պատասխանեց, որ այն, ինչ տեղի է ունենում երկրում, իշխանությունների պատասխանատվության տակ է:”Հանցագործներն այստեղ չեն գտնվում”,-հավելեց Սահակյանը: 

Հիշեցնենք, լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում Երանոսյանը ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել, որ իր հրամանով են հարձակվել ազատամարտիկների վրա, բայց հայտարարել էր, որ ով իր ներկայությամբ ՛՛Սերժ Սարգսյանի հասցեին վատ բան ասի, շան թուլի պես ականջները կկտրի՛՛:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ