19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Ինչու ՀՅԴ-ը չբոյկոտեց

Ժամը 18.30 արտահերթ նիստ է հրավիրվելու, և ընդդիմությունն իր ուզած հայտարարությունը կարող է անել: Այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` պատասխանելով հարցին՝ ինչու չմիացան ոչ իշխանականների բոյկոտին:

Նշենք, որ եռյակի ուժերն ու ՕԵԿ-ը բոյկոտեցին նիստը` պահանջելով արտահերթ կարգով քննարկել վերջին բռնությունների հետ կապված դեպքերը: Ռուստամյանն ՛՛այս բոյկոտի ինքնանպատակ կիրառումը՛՛ չի հասկանում: ”Հնարավոր չէ այդ պահանջը բավարարել: Դա հրավիրող կողմն է որոշում, արտահերթ նիստը նախաձեռնել է կառավարությունը”:

Ինչպես կմեկնաբանի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի վրա հարձակման մեջ կասկածվող անձն ազատ է արձակվել: Ռուստամյանի խոսքով՝ իրենց խնդիրը ոչ թե իրավական դաշտ մտնելն է, այլ քաղաքական գնահատական տալը. բնականաբար, դատապարտում եւ անընդունելի են համարում պատգամավորի հետ տեղի ունեցածը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ