18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մեր տեսակը կարող ա պատահի փորձանք դառնա էս երկրի գլխին /վիդեո/

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, նախկին ԱԺ պատգամավոր, գործարար Ռուբեն Հայրապետյանը “Արմենիա” հեռուստաընկերության “Ռ-էվոլյուցիա” հաղորդմանն անդրադարձել է նախագահ դառնալու “որոշ մարդկանց” ցանկությանը, այդ թվում Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հայտարարությանը:

 “Եթե որշ  արկածախնդիրները ցանկանում են նախագահ դառնալ, այո ինչու չէ Ալեքսանյան Սամվելը հաստատ կկարա, գոնե իր կյանքով փորձով ապացուցել ա, որ փայլուն գործարար ա”,-ասել է Հայրապետյանը: Նրա խոսքով, մարդիկ պիտի իրենց գործով զբաղվեն, եթե երազելու մասին է, ապա մի օր էլ  “ՀՀՇ-ի Գեւորիկը կարա ասի նախագահ ա ուզում դառնա”:

“Մենք, մեր տեսակը կարող ա պատահի փորձանք դառնա էս երկրի գլխին: Երբ որ փողն է սկսում դեր խաղալ նախագահ դառնալու համար,  դա պրոբլեմ ա մեր երկրի ու հասարակության համար”,-ասել է Ռուբեն Հայրապետյանը:

Հիշեցնենք, նախագահ դառնալու հրապարակային հայտ վերջերս ներկայացրեց օլիգարխ, ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Ռուբեն Հայրապետյանը նշել է, որ Ազգային ժողովը գործարարների տեղը չէ, ”իր տեղն էլ չէր”, ինչի մասին բազմիցս է հայտարարել, որ ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի: 

Անդրադառնալով վերջին բռնությունների միջադեպերին, Հայրապետյանն ասել է, թե սա իշխանությանը պետք չէր, քանի որ պարզից էլ պարզ է, որ ”ինչ որ մեկն” աշխատում է իշխանությանը վարկաբեկելու ուղղությամբ, իսկ ոճը ծանոթ է, ”ոճ, որով նախկինում լրագրողների հանդեպ էին բռնություն կիրառում”, ասել է ՀՖՖ նախագահը` նկատելով, թե անուններ չի տալու: 

Դիտեք “Ռ-էվոլյուցիան” ՝ Ռուբեն Հայրապետյանի հետ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ