15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Այդ հարցը կտաք Լեւոն Տեր-Պետրոսյանին. Պետրոս Մակեյան /վիդեո/

“Համամիտ չեմ,  որ երեկվա հանրահավաքում նոր լիդերի տարբերակ հնչեց եւ անուն, մեսիջը եղել է, բայց Օսկանյանը դեռ պետք է ԱԱԾ գործին պատասխան տա, բայց մեր կուսակցությունը հստակ ձեւակերպել է, որ պետք է ձեւավորվի նոր ուժային կենտրոն, եւ դրա կազմակերպիչը պետք է լինի ՀԱԿ-ը”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն, անդրադառնալով ՀԱԿ առաջնորդ  Լեւոն Տեր-Պետրոսյանի երեկվա ելույթի շեշտադրումներին, ասաց  ՀԱԿ անդամ , Ժողովրդավարական հայրենիք կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:

Նրա խոսքով, “ԲՀԿ-ի հետ համագործակցության վերաբերյալ իրենց կուսակցության եւ իր  անձնական դիրքորոշումը հստակ բացասական է, բայց իրենք  չեն խոչընդոտում այն գործընթացներին, որ առկա են դաշտում:

Անդրադառնալով այն դիտարկմանը, թե արդյոք Տեր-Պետրոսյանը չէր ակնարկում 2013թ նախագահական ընտրություններում Վարդան Օսկանյանի` որպես ընդդիմության միասնական թեկնածու դառնալու հնարավորության մասին, Պետրոս Մակեյանն ասաց. ” Եթե Օսկանյանը  թեկնածուն կլինի, եւ Կոնգրեսը կպաշտպանի նրան, դա արդեն Կոնգրես չի լինի”:

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի ներսում Օսկանյանի եւ ‘Սիվիլիթաս’-ի գործի հետ կապված տարբեր կարծիքների առկայությանը եւ այն դիտարկմանը, թե արդյոք Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը նաեւ ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանին չէր ուղղված, որն իր հոդվածներում տրամագծորեն հակադիր տեսակետ է հայտնում, Պետրոս Մակեյանն ասաց.”Միայն Նիկոլ Փաշինյանը չէ, մեր կուսակցությունն  էլ, էլի կան կարծիքներ: Երեկ  կարծիքներ կային, որ ընդդիմությունը պետք է միասնաբար աջակցի Օսկանյանին, բայց ես ծայրահեղ մոտեցումներին դեմ եմ ` ոչ միասնական համընդհանուր աջակցությունը եւ ոչ էլ դատարկ տեղը գործ սարքելը,  չնայած Օսկանյանը եղել է հարյուրավոր  քաղբանտարկյալների կնքահայրը”:

Henaran.am-ի այն հարցին, թե արդյոք նոր ուժային կենտրոնի ստեղծման ՀԱԿ-ի ջանքերը խոսում են այն  մասին, որ Կոնգրեսն այլեւս գիտակցում է, որ ի վիճակի չէ  իրականացնել իր առջեւ դրված նպատակը եւ փորձում է նոր ուժեր համախմբել, Պետրոս Մակեյանը պատասխանեց.” ՀԱԿ-ը էսօր իր վարկանիշի բավարար նիշում չի գտնվում, կա անկում, բայց դա վարկանիշի խնդիր է, դրա համար էլ ՀԱԿ-ը պարտավոր է նախաձեռնել նոր ուժային կենտրոնի ձեւավորումը”:

Henaran.am-ի դիտարկմանը, թե ինչու է ՀԱԿ-ն անընդհատ ԲՀԿ-ին դիմում, Պետրոս Մակեյանն արձագանքեց. ”Այդ հարցը կտաք Լեւոն Տեր-Պետրոսյանին, ես միշտ ուրիշ կարծիք եմ արտահայտել, մեր կուսակցությունը ուրիշ կարծիք է արտահայտել”:

Կոնգրես-ԲՀԿ համագործակցության մասին հարցի եւ ասուլիսի մանրամասները` կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ