21 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Շիշակերտի ճանապարհը արդեն երթևեկելի է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Մ17 միջպետական ավտոճանապարհից դեպի Շիշկերտ տանող ճանապարհը երկկողմանի երթևեկելի է:

Նշված ճանապարհահատվածում  դեկտեմբերի 06-ին փլուզվել էր ճանապարհի հողային պաստառի վերին շեպը:  Խոշոր ժայռաբեկորները՝ մոտ 700 խմ ծավալով, երկկողմանի փակել էին ճանապարհը:

Պայթեցման աշխատանքների ավարտից հետո Կապանի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցների կողմից շուրջ 3 օր կատարված մաքրման աշխատանքների արդյունքում ճանապարհահատվածը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
Լրատվական ծառայություն

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ