Անձրև և մառախուղ
Հանրապետության տարածքում՝
Դեկտեմբերի 13-ի գիշերը 16-17-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 13-ի օրվա երկրորդ կեսից, 14-ին, 15-ի գիշերը շրջանների զգալի մասում, 15-ի ցերեկը արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում` ձյուն:
Քամին` հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 14-ի ցերեկը կնվազի 2-3, արևելյան շրջաններում` 4-5 աստիճանով, 17-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևանում՝
Դեկտեմբերի 13-ի գիշերը , 15-ի ցերեկը, 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 13-ին օրվա երկրորդ կեսին, 14-ին, 15-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և մառախուղ: