19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ես չեմ վախենում, երանի չէր…/վիդեո/

՛՛Ինձ չի կարող Երևանը դուր չգալ, դա անբաժանելի մի մասն է կազմում իմ մեծանալու, դաստիարակվելու, տղամարդ դառնալու, այդ ամենին Երևանը զուգորդվում է և չի կարող չզուգդորվել, ես չէի լինի այնպիսին, ինչպիսին որ կայի՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց դերասան, բեմադրիչ Վիգեն Ստեփանյանը: Դիտարկմանը, որ այստեղ ոչնչացվում են պատմամշակութային արժեքները, նա արձագանքեց. 

՛՛Ես նորին դեմ չեմ, հինը կարող է փշվել, քանդվել, գնալ, բայց այն, ինչն իրոք մեր արժեքն է և մեր անձնագիրն ու դեմքն է, որի տակ գրվում է հայ, պիտի արժևորվի՛՛,-նկատեց նա: Վիգեն Ստեփանյանը կարծում է, որ գործ է պետք անել, քիչ խոսել, քիչ բողոքել, պարզապես գործ անել: ՛՛Ավելորդ աղմուկն, իրոք, հոգնեցնում է, այն ոչինչ չբերող է, ես ոչ թե վախենում եմ, երանի թե վախենայի, ավելի հետաքրքիր կապրեի, ես ուզում եմ ինձնից հետո մի բան թողնել ուղղակի…՛՛:

Զրույցի շարունակությունը՝ տեսանյութում:

Ներողություն ենք խնդրում տեսանյութի վատ որակի համար:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ