27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Սյունիքում չկա բնակավայր, որ շրջափակման մեջ լինի. ՀՀ վարչապետ

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին խնդրեց տեղեկություն ներկայացնել Սյունիքում այլընտրանքյային ճանապարհների կառուցման վերաբերյալ:

Գնել Սանոսյանն էլ ասաց, թե կա յոթ ճանապարհ, որոնց մասին անընդհատ խոսում են. Մեկը Տաթև-Աղվանին է, որն ավարտված է ու արդեն երթևեկելի է:

 

«Մյուս վեց հատվածում հիմա ընթացքի մեջ աշխատանքներ կան, մեկը Քաշունի-Բարձրավան ճանապարհն է, որը 9,5 կիլոմետր է: Մյուսը Տանձավեր-Շուռնուխ ճանապարհն է, որը 13 կմ է, մի մասն ամբողջովին նոր է կառուցվում: Որոտան-Խոտք ճանապարհի 10 կմ-ից 5 կմ-ն պատրաստ է, երկու ճանապարհահատված ունենք՝ Կապան-Ճակատեն ու Կապան- Գեղանուշ-Ճակատեն, որոշակի թեքություններ կան, ճանապարհն անցանելի կլինի», – ասաց նախարարը:

Նա նշեց, որ կկառուցեն Կապան-Ճակատեն նոր ճանապարհը, որն ավելի հեշտ ու մատչելի կլինի:

«Շարունակվում է Տաթև-Լծեն 19,9 կմ ճանապարհների աշխատանքները», – ասաց Սանոսյանը:

Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց, թե այդ բոլոր ուղղություններով պետք է օր առաջ ունենալ գրունտային վիճակ, որը երթևեկելի կլինի բոլոր տիպի մեքենաների համար բոլոր եղանակներին:

Նա նշեց, թե ևս մեկ-երկու լրացուցիչ ճանապարհ կառուցելու ծրագիր ունեն, որը հիմա կսկսեն իրագործել:

«Չկա բնակավայր, որտեղ կենսապահովման խնդիր կա կամ, ընդհանրապես, կտրված լինի, շրջափակման մեջ լինի», – վստահեցրեց վարչապետը:

Սանոսյանն էլ ասաց, թե և Որոտանը, և Շուռնուխը, և Բարձրավանը ճանապարհներ ունեն, գլխավոր դժվարությունը Ճակատենից հարավ ընկած գյուղերի հետ է կապված, որը առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում ավելի մատչելի կդառնա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ