07 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Արման Թաթոյանը Russia Today-ի ուղիղ եթերում ներկայացրել է Հայաստանի նկատմամբ ադրբեջանական անօրինական ներխուժումների ու ահաբեկչական հարձակումների հետևանքները

Russia Today-ի ուղիղ եթերում ներկայացրել եմ Հայաստանի նկատմամբ ադրբեջանական անօրինական ներխուժումների ու ահաբեկչական հարձակումների հետևանքները, որից վերջինը տեղի ունեցավ նոյեմբերի 16-ին։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները ապացուցում են, որ ադրբեջանական զինված ծառայողներն ամեն օր են գործում հանցանքներ մեր գյուղերի անմիջական հարևանությամբ՝ կրակելով, գողություններով, սպառնալով ու ահաբեկելով խաղաղ բնակչությանը։

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ամերիկյան տարածաշրջանի (ANCA Western Region) աջակցությամբ Russia Today-ին հարցազրույցի ժամանակ խոսել եմ այդ անօրինական արարքների իրական պատճառների մասին։

Պետական հովանավորչությամբ հայատյացությունն ու թշնամանքի քարոզը Ադրբեջանում վերջին պատերազմից հետո հասել են ծայրահեղական՝ ֆաշիզմի։ Հայասպանություն խրախուսող պետական քաղաքականությունը սպառնալիք է երկու երկրների ժողովուրդների խաղաղ կյանքին ու անվտանգությանը։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ