19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Կովկասի գերուհիների անճոռնի արձանները բերել են, դրել. Երվանդ Ղազանչյանը դժգոհ է/վիդեո/

Այսօր ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել էր խորհրդարանական լսումներ՝ ՛՛Մշակութային քաղաքականության ռազմավարական հիմնախնդիրները և դրանց կարգավորման մարտահրավերները՛՛ թեմայով:  Դերասան, բեմադրիչ Վիգեն Ստեփանյանն անդրադարձավ հեղինակային իրավունքներին, որոնք պաշտպանված չի համարում: ՛՛Եղել են դեպքեր, որ հեղինակը գործակալությունից պարտքով է վերցրել իր գումարը, սա մի քիչ աննորմալ վիճակ է: Արդյոք չի՞ կարող մշակույթի նախարարությունը իր վերահսկողության տակ վերցնել այդ հարցը՛՛:

Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը պատասխանեց, որ իրենք այս հարցի հետ շատ են առնչվում, և այն կարգավորվում է հեղինակային իրավունքի մասին օրենքով:

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանն էլ ելույթ ունեցավ, որտեղ անդրադարձավ Երևանի ներկայիս տեսքին: ՛՛Կովկասի գերուհիների այդ երեք անճոռնի արձանները բերել են, դրել քաղաքի կենտրոնական մասերում, իսկ Գոհար Գասպարյանի արձանը չեն դնում: Մտածենք այս մասին: Ես շատ եմ ուզում, որ խոսքից անցնենք գործի, ինչքան քիչ աղմկենք, այնքան լավ՛՛,-ասաց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ