Սպանել է աներոջը

Դեկտեմբերի 11-ին, ժամը 20.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ դանակահարված՝ իրենց մոտ են տեղափոխվել 1960 թ. ծնված Ժուլվեր Սայադյանը և 1987 թ. ծնված Վահագն Ն.-ն:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, Արգել գյուղի հուշարձանի մոտ Ժ. Սայադյանը և Վահագն Ն.-ն վիճաբանել են իրենց փեսայի` 1979 թ. ծնված Հունան Մ.-ի, նրա հոր` Սերյոժա Մ.-ի /մնացած տվյալները պարզվում են/ և քեռու` Պարգևի /մնացած տվյալները պարզվում են/ հետ, որի ընթացքում Հունան Մ.-ն դանակահարել է Ժ. Սայադյանին և Վահագն Ն.-ին, ինչի հետևանքով վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ էլ Ժուլվեր Սայադյանը գիտակցության չգալով, մահացել է: