05 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Այս պատերազմի երկրորդ արարը այսօր չի սկսվել, ոչ էլ երեկ, այն սկսվել է հունիսի 20-ին 680 000 «ապագականերով»

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

Ձեզ հարյուր անգամ ասել էի, որ պատերազմը չի ավարտվել: Որ խաղաղություն թույլի հետ չի լինելու: Որ այս սրիկան չի հանգստանալու: Որ իրեն ընտրել չի կարելի: Որ կապիոտւլյանտին վերարտադրելով աշխարհին սխալ ազդակ ենք ուղարկելու:
Այս օրը եկավ, որովհետև սրիկաները հանձնեցին Սյունիքի ճանապպհները պինդ պահող մեջքը: Որովհետև ադրբեջանական կոչեցին նրանց կողմից զավթած հայկական հողերը: Որովհետև բանակն անտեր թողեցին: Որովհետև պաշտպանության նախարար ու շտաբի պետ ավելի հաճախ էին փոխում, քան սեփական ներքնազգեստները: Որովհետև Ալիևի լեզուն չկարճացրեցին ու նա կրկին երկարացրեց իր ձեռքերը:
Եվ ի վերջո, ասենք նաև բացարձակ, բայց տհաճ ճշմարտությունը. այս պատերազմի երկրորդ արարը այսօր չի սկսվել, ոչ էլ երեկ: Այն սկսվել է հունիսի 20-ին 680 000 “ապագականերով”:
Ցավակցում եմ բոլոր զոհված զինծառայողների ընտանիքներին: Ուժ և Աստծո վահան մեր զինվորականներին:
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ