04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Երևան-Գորիս մայրուղին, ըստ էության, գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության ներքո. Սեյրան Օհանյան

2020 թվականին Հայաստանի կրած պարտությունից հետո սահմանային լարվածությունը հատկապես Գեղարքունիքի և Սյունիքի հատվածում շարունակվում է։ Այս ամենը հետևանք է նրա, որ ՀՀ այսօրվա իշխանությունները համակերպվել են պարտվողական քաղաքականության հետ, և թուրքը հայտնվել է ՀՀ սահմաններում, խորհրդարանում «Հայաստան» խմբակցության հրավիրած մամուլի ասուլիսին հայտարարեց խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Գնահատելով հակառակորդին՝ մենք ասում ենք, որ շարոնակվում են ճնշումները պարտված իշխանության վրա։ Միջազգային փորձն է ցույց տալիս, որ պարտված իշխանությունները միշտ գտնվում են թե հակառակորդի, թե միջազգային հարթակում թելադրանքի, պարտադրանքի ներքո», – ասաց Օհանյանը։

Նա նշեց, թե հակառակորդը մեր իշխանություններին գցել է խաղաղության խաբկանքի մեջ։

«Երևան-Գորիս մայրուղին, ըստ էության, գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության ներքո։ Թուրք-ադրբեջանական տանդեմի համար ճանապարհների, ենթակառուցվածքների ապաշրջափակման խնդիրը մնում է որպես հիմնական գործողություն, ըստ էության՝ Զանգեզուրի միջանցք գաղափարն առաջ տանելու համար։ Ճանապարհների ապաշրջափակումը բերելու է Հայաստանի և Արցախի ավելի խորը շրջափակման, տնտեսական ճնշման և ժողովրդագրական պատկերի փոփոխության», – ասաց Սեյրան Օհանյանը։

Պատգամավորը նշեց, թե ՀՀ իշխանությունները որևէ հետևություն չեն կատարում այս իրականության մեջ։

ՀՀ իշխանություններն ինչպես անգրագետ կերպով պատերազմը չկարողացան ղեկավարել, ամուր թիկունք ստեղծել բանակին, մոբիլիզացնել ամբողջ ներուժը, այդ ամենի շարունակությունը եղավ նաև այն, որ ոչ գիտակից ցուցումով մեր զորքերը հետ քաշվեցին Սյունիքի և Գեղարքունիքի հատվածում։ Այդ է պատճառը, որ հակառակորդն այսօր շարունակում է ճնշումները», – ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը։
 
Օհանյանի խոսքով՝ նույնիսկ այսպիսի իրավիճակում ՀՀ իշխանությունները ռեալ գնահատական չեն տվել պատերազմին և դրանից հետո ստեղծված իրավիճակին։
 
«Ռազմավակարական վերանայում չեն իրականացրել, որի ընթացքում պետք է որոշեին, որ ՊՆ, ԱԱԾ համապատասխան ուժեր ներառեն երկրի սահմանային պաշտպանությունն իրականացնելու համար։ Այդպիսի որոշումներ ընդունելու համար մի քանի ժամ է պետք, այդպիսի որոշումներն իրականացնելու համար մի քանի օր է պետք ռազմավարական կարևոր ուղղություններում», – ասաց Սեյրան Օհանյանը։
KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ