17 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ադրբեջանցին ու թուրքը հասել են մեզ վրա, դրա պատասխանը պետք է լինի զինվելը, ոչ թե առավոտից երեկո կրկնել, թե իբր «սաղ փախել են». Իմքայլական նախկին պատգամավոր

ԱԺ իմքայլական նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ադրբեջանական կողմի տարածած տեսանյութում մեր տղաներից մեկը շատ վստահ ու պարզ ասում է, որ չհամարձակվեք կրակել, մենք էլ կկրակենք, դրանից հետո ադրբեջանական կողմի ներկայացուցիչը իրեն ավելի զուսպ է սկսում պահել:

 
Ես մանրամասներ չգիտեմ, տեղեկություն չի հաղորդվում նորմալ, բայց մի բան գիտեմ՝ «հայելային հետքաշման» մասին ցանկացած առաջարկին ի պատասխան ադրբեջանական կողմը նոր դիրքեր է փորձելու վերցնի, «խաղաղության դարաշարջան բացելու» ցանկացած առաջարկին ի պատասխան Ալիևը խոստանալու է «բռունցք ցույց տալ» և հավակնություններ է ներկայացնելու ՀՀ սուվերեն տարածքների նկատմամբ:
 
Ադրբեջանցին ու թուրքը ահաբեկչական խմբավորումների պես հասել են մեզ վրա, դրա պատասխանը պետք է լինի զինվելը, պատրաստվելը, ազգային ու պետական գաղափար ունենալը, ոչ թե առավոտից երեկո կրկնել, թե իբր «սաղ փախել են», փախնող էլ է եղել, բոլոր պատերազմներում է լինում, բայց կռվողն էլ նենց կռիվ է տվել, որ այսօր Արցախում հայ ապրի, որ Սյունիքի մեջքը հնարավորինս պահի, կռվողի վրա պետք է հենվել, այդ տեսակը կա ու զորեղ է, չի կարելի ընկճել ժողովրդին ու ներշնչել, թե անզոր է: Ի վերջո, սա նույն ժողովուրդն է, որ 90-ականներին ծանր փորձությունների միջով անցնելով հաղթեց ու թույլ չտվեց իրեն բնաջնջել: Հայ զինվորի մեջքը պետք է ուղիղ լինի, իսկ դրա համար ամուր թիկունք է պետք, պետության արժեքն ու գինը իմացող թիկունք»։
KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ