17 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Փաշինյանի երբեմնի թիմակիցն աղմկահարույց գրառում է արել

Հեղափոխության երբեմնի աջակից, ավագանու նախկին անդամ Մեսրոպ Պապիկյանը գրել է. «Քո քաղաքական որոշումների կամ որոշումների բացակայության արդյունքում են, որ զինվորները բարոյազրկված են։ Քո հախուռն, անհեռատես, զգացմունքային մակերեսային քաղաքականության արդյունքում է ամեն ինչ գնում դեպի քաոս։

Քաոսը հեղափոխություն անելու համար է լավ գործիք, պետությունը քաոսով չես կարող կառավարել։ Քո շուրջը միշտ եղել է քաոս, հետ նայիր կտեսնես՝ քաոսը ՊՆ-ում է, քաոսը ԱԱԾ-ում է, քաոսը ՊՎԾ-ում է, քաոսը ԱԺ-ում է, քաոսը նախարարություններում է, քաոս ավագանիներում է, քաոսը կուսակցությունում է, քաոսը ներքաղաքական դաշտում է, քաոսը քո կենսակերպն է։

Դու քաոս ես սփռում, ոչ թե կառավարում։ Ինչքան էլ նախարարներ փոխես բան չի փոխվի, քո նշանակած նախարարները քո կրկնօրինակներն են, քո լայթ տեսակներն են։

Դու չես կարող արժեք ստեղծել, դու միայն կարող ես քաոս ծնել և սփռել։

Հ․Գ․ Չդիմացա»։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ