14 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Պահանջում ենք շուտափույթ պատժել մեղավորներին. Ժառանգություն

 ՀՀ ԱԺ ՙԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ՚  ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ  ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ  ՄԻ ԽՈՒՄԲ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ԾԵԾԻ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ինչպես հայտնի է, օրերս դեռևս անհայտ անձանց կողմից ծեծի են ենթարկվել ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանը, Ռազմիկ Պետրոսյանը, Սուրեն Սարգսյանը և Ազգային ժողովի ՙՀայ ազգային կոնգրես՚ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Հատկանշական է, որ տուժողները ընդդիմանում են իշխանությունների այսօրվա քաղաքական կուրսին՝ լինելով կամ եռյակի ներկայացուցիչներ, կամ պաշտպանելով եռյակի քաղաքական ուղեգիծը:                                                                                                                                  Խստագույնս դատապարտելով տեղի ունեցածը՝ պահանջում ենք շուտափույթ բացահայտել և պատժել մեղավորներին, հակառակ պարագայում սա կարելի է համարել իշխանությունների կողմից հովանավորվող կամ նրանց թելադրանքով իրականացված ոտնձգություն իրենց խոսքն ազատ արտահայտող քաղաքացիների նկատմամբ: Կատարվածի ողջ պատասխանատվությունը կրում են օրվա իշխանությունները:   

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայություն

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ