05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ադրբեջանցիների ուղղությամբ նռնակ նետած արցախցուն ռուսական կողմն առաջիկա ժամերին հանձնելու է Արցախի իրավապահներին. ՄԻՊ

Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհի՝ Շուշիի հատվածում այսօր վաղ առավոտյան արձանագրված դեպքի առնչությամբ Արցախի Հանրապետության քաղաքացին գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի կենտրոնակայանում, այս մասին հաղորդում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

Նա նշել է, թե ռուսական կողմի հետ քննարկումներում ստացել են պարզաբանում, որ Արցախի քաղաքացին իրենց մոտ է տարվել անվտանգության նկատառումներից ելնելով և առաջիկա ժամերին հանձնվելու է Արցախի իրավապահներին։

«Մարդու իավունքների պաշտպանի աշխատակազմն այցելելու է քաղաքացուն անհրաժեշտ իրավական աջակցություն տրամադրելու համար։ Հավելյալ տեղեկություններ կտրամադրենք առաջիկայում», – հայտնել է Ստեփանյանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ