18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Շիրակի մարզի համար նոր հեռանկարներ են բացվում

Այսօր Կառավարության նիստի ժամանակ որոշում է ընդունվել Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի ուղևորներին ազատել ելքի համար պետական տուրքի վճարումից:

Ներկայումս պետական տուրքից ազատվում են մինչև 12 տարեկան երեխաները, տարանցիկ ուղևորները, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները և այլ սոցիալական խմբի անձինք:

Կառավարության այս քայլով միանշանակ արդյունավետորեն կխրախուսվի ցածր բյուջետային ավիափոխադրողների, զբոսաշրջիկների և միջազգային հյուրանոցային օպերատորների ներգրավումը, հայաստանյան զբոսաշրջային բիզնեսի մեջ, սա հեռանկարային և ողջունելի քայլ է:

Այս որոշումից կախված կարելի է եզրակացնել, որ  կստեղծվեն նոր աշխատատեղեր, ինչպես նաև կզարգանա և  կարդիականանան տարածաշրջանում զբոսաշրջության ենթակառուցվածքները: Ակնկալվում է նաև, որ բարեփոխման արդյունքում կխրախուսվի արտահանման ծախսերի նվազումն ու կխթանվի արտահանման:

Ակնհայտ է, որ այս քայլը նախ լուծում է որոշակի սոցիալական և ֆինանսական խնդիր: Վերը նշվածին ուղղիղ միտված քայլ է նաև սպասարկման սակագների իջեցումը, որն ի դեպ նույնպես նորամուծություն է ավիացիոն դաշտում:

Գործադիրն իր այս քայլին գնացել է` իր առաջ ունենալով Քութաիսիի միջազգային օդանավականյանի փորձը:

Կառավարությունն ակնկալում է նաև, որ այս քայլով կավելանան նաև արտահանման ծավալները:

Սա մի նախաձեռնություն է, որն ուղղակի միտված է ավիացիոն քաղաքականությանը և ներդրումային դաշտին, ինչպես նաև տոմսերի սակագների նվազեցմանը:

Սրանից զատ, կառավարությունը բանակցել է «Շիրակ» օդանավակայանում սպասարկում իրականացնող կազմակերպությունների հետ՝ պայմանավորվելով ինչեցնել սպասարկման վճարները:

Սա հավելյալ հնարավորություն կստեղծի օդանավակայանի ծառայություններից օգտվելու ու այդ ուղղությամբ տնտեսական ակտիվություն մտցնելու համար:



KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ