02 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

ԼՂ հարցով պայմանավորվածության տարելիցին Պուտինի, Փաշինյանի և Ալիևի շփում չի լինի. Պեսկով

Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների ընդունման տարելիցի կապակցությամբ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների շփումներ նախատեսված չեն, հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Այսօր այս հարցում շփումներ չեն նախատեսվում»,- ասել է Կրեմլի խոսնակը։
Պեսկովն ասել է, որ Մոսկվայի շփումը Բաքվի և Երևանի հետ տեղի է ունենում տարբեր մակարդակներում և բացառապես կանոնավոր հիմունքներով:

Ինչ վերաբերում է եռյակի հաղորդակցությանը, ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղարն ասել է.

«Եթե նման պայմանավորվածություն ձեռք բերվի, մենք ձեզ կտեղեկացնենք: Այս պահին հստակ ոչինչ չկա»։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ