17 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Սադախլո- Բագրատաշեն անցման կետի տարածքում նոր կամուրջ կկառուցվի

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի Սադախլո- Բագրատաշեն անցման կետի տարածքում` Դեբետ գետի վրա նոր կամուրջ կառուցել:  Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանն ասաց, որ ապրանքների մաքսազերծումը պետք է իրականացվի կողմերի մաքսային մարմինների կողմից սահմանված մաքսատներում:

Բեգլարյանն ասաց, որ կողմերը պետք է թեթևացնեն մաքսային և սահմանային ստուգման ընթացակարգերը: Ըստ այս նախագծի` աշխատակազմի ելքն ու մուտքը պետական սահմանով պետք է իրականացվի պետական սահմանի ”Սադախլո-Բագրատաշեն” անցման կետով, իսկ կամրջի շինարարական աշխատանքներում ներառված աշխատակազմին վերաբերող տեղեկատվությունը կներկայացվի կողմերի սահմանային իրավասու մարմիններին: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ