05 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Թունավորված և հոսպիտալացված քաղաքացիների թիվը հասել է 98-ի. ԱՆ

«Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից օգտված և «աղիքային վարակին» բնորոշ ախտանշաններով հոսպիտալացված քաղաքացիների թիվը հասել է 98-ի: Այս մասին  հայտնում են ՀՀ առողջապապահության  նախարարությունից:

«Թարմացված տեղեկատվություն թունավորվածների մասին

«Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից օգտված և «աղիքային վարակին» բնորոշ ախտանշաններով հոսպիտալացված քաղաքացիների թիվը հասել է 98-ի:
Նոյեմբերի 6-ի՝ ժամը 9:00-ի դրությամբ հոսպիտալացվածներից 53-ը բուժօգնություն է ստանում Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում, որոնցից 13-ը՝ մինչև 18 տարեկան են:

32 քաղաքացի բուժօգնություն է ստանում «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում, որոնցից 1 –ը՝ մինչև 18 տարեկան, 11-ը՝ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում, 2-ը՝ Մարտունու բժշկական կենտրում։

Պացիենտներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, մյուսներինը՝ բավարար: Նրանցից 1-ը դուրս է գրվել», – հայտնում են նախարարությունից:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ