07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Հայ ժողովրդի առաջնորդները ծնվում են պայքարի ժամանակ. Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
«Համաշխարհային ճգնաժամի և գլոբալիստական հարձակումների պայմաններում անհնար է գոյատևել առանց Ազգը համախմբող ծրագրի։ Նման ծրագիրը կարելի է կառուցել միայն ազգային գաղափարի հիման վրա։ Նույնիսկ կապիտալիստական քաղաքական գործիչները գալիս են դրան՝ ավելի ու ավելի պարզ գիտակցելով, որ կապիտալիզմն, դեմոկրատիան ու լիբերալիզմը ոչ մի տեղ տանող ճանապարհ է։ Ուստի Հայաստանին պետք է Ազգային լիդեր, ազգային ծրագրի հետևյալ կետերով
1. Ավանդական ընտանիքի ամրապնդում և դերի բարձրացում
2. Ազգային կրթության դասավանդում նախադպրոցական, դպրոցական և բուհական հաստատություններում:
 
3. Ազգային բանակաշինություն, Բանակի վերականգնում.
4. Հայ Առաքելական Եկեղեցու դիրքի բարձրացում.
5. Մշակույթի վերականգնում.
6. Հայոց լեզվի դերի բարձրացում.
7. Ժողովրդագրական (դեմոգրաֆիա) քաղաքականության իրավիճակի բարելավում:
 
Այս ամենը նախ և առաջ մեզ թույլ կտա պահպանել ՀԱՅՐԵՆԻՔ և ունենալ Անկախ Ազատ Հայաստան ու մոտ ապագայում նաև Ազատ Անկախ Արցախ:
Հ.Գ Հայ ժողովրդի առաջնորդները ծնվում են պայքարի ժամանակ, դա ապացուցված փաստ է: Պայքարեք հանուն ՀԱՅՐԵՆԻՔԻ…»։
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ