21 Մարտի, Saturday, 2026
KFC

Գրպանահատություն երթուղայինի մեջ

Դեկտեմբերի 10-ին, ժամը 19.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության 6-րդ բաժանմունքի ծառայողները Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի և Բաբաջանյան փողոցի խաչմերուկում թիվ 37 երթուղու միկրոավտոբուսից իջնելուց հետո, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1975 թ. ծնված Արարատ Բ.-ին, որը   խոստովանել է, որ հիշյալ միկրոավտոբուսի սրահում, Ծովակալ Իսակովի պողոտայից մինչև Բաբաջանյան փողոցի խաչմերուկն ընկած ճանապարհահատվածում մի երիտասարդի տաբատի գրպանից գողացել է 37.000 դրամ, որը թաքցրել է միկրոավտոբուսի հետևի նստատեղերի արանքում:

Միկրոավտոբուսի զննությամբ գումարը հայտնաբերվել է: 

Կատարվում է հետաքննություն:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական կայքից:

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ