05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ներդրողները զարմացած են Հայաստանում ինժեներների գիտելիքներով. սա մեծացնում է ՀՀ ներդրումային գրավչությունը. Վարչապետ

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե հայազգի ներդրողները, որոնք գործունեություն են ծավալում բարձր տեխնոլոգիաների ոլորտում, զարմացած են Հայաստանում ինժեներների ունեցած մասնագիտական կարողություններով ու գիտելիքներով:

«Նրանք ասում են, որ Հայաստանի ինժեներները իրենց գիտելիքնեորվ ոչ միայն չեն զիջում, այլ՝ շատ դեպքերում ակնհայտորեն մեծ պոտենցիալ ու առավելություն ունեն, սա մեծացնում է Հայաստանի ներդրումային գրավչությունը», – ասաց նա:

Վարչապետը նշեց, թե ինքն էլ ներդրողներին այլ վիճակագրություն է ասել, որը պետք է ոգևորի նրանց:

«Ես հաճույքով իմացա՝ երբ իրականացրել ենք ուսուցիչների ատեստավորման գործընթացը, պարզվեց՝ ամենաբարձր միավորները ստացել են մաթեմատիկայի ուսուցիչները, սա շատ հաճելի փաստ է, նշանակում է, որ տեխնոլոգիական ոլորտի զարգացման առումով այն ռազմավարությունը, որ մենք ունենք, մեծ պոտենիցալ կա, մնում է, որ մեր այդ բարձր որակավորում ունեցող ուսուցիչները ավելի բարձր աշխատավարձ ստանան», – ասաց վարչապետը:

 
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ