18 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

«Նոյեմբերի 8 ին ժամը 6 ին անկախ եղանակային պայմաններից, անձնական ծրագրերից հավաքվում ենք Ազատության հրապարակում». Գեղամ Նազարյան

Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարցնում են, շատ են հարցնում, թե ինչպես կանխենք, թույլ չտանք հակահայկական հերթական համաձայնագիրը կամ փաստաթուղթը։

Օրինակ, այսպես, նոյեմբերի 8 ին ժամը 6 ին անկախ եղանակային պայմաններից, անձնական ծրագրերից հավաքվում ենք Ազատության հրապարակում ու ՈՉ ենք ասում Արցախի կործանմանը, Հայաստանի տարածքի բզկտմանը, Հայաստանի թուրքացմանը։

Հավատացեք, որքան շատ լինենք, այնքան այս վարչախմբի ու աշխարհի համար հասկանալի կդառնա, թե մեր ազգի կարող, ստեղծող, արարող հատվածն ինչ է ուզում։

Այնպես որ, բոլորս, ովքեր ֆիզիկապես ի վիճակի ենք, նոյեմբերի 8 ին, ժամը 18 ին հավաքվում ենք Ազատության հրապարակում։

Եւ նրանք, ովքեր կարող էին գալ, բայց այս կամ այն պատճառաբանությամբ չեն գա, հետո թող չասեն՝ բա վերջը ոնց ա լինելու, բա սրանցից երբ ենք պրծնելու»։

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ