07 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Եվրամիությունը Հայաստանում նշում է Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը

Այսօր Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը կազմակերպել էր հանրային քննարկում՝ նվիրված Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան: Հանրային քննարկումն անցկացվեց ՛՛Կանայք՝ որպես քաղաքացիական հասարակության ակտիվ մաս՛՛խորագրի ներքո:

Եվրոպական Միության տեսանկյունից մարդու իրավունքները համընդհանուր և անբաժանելի են, և ԵՄ-ն ակտիվորեն խթանում ու պաշտպանում է դրանք ինչպես ԵՄ անդամ, այնպես էլ գործընկեր երկրներում, ինչպիսին Հայաստանն է: 2014թ.-ին մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն անցկացվում է ՛՛Դադարեցնենք բռնությունը կանանց և աղջիկների նկատմամբ հենց հիմա՛՛ կարգախոսի ներքո, և հանրային քննարկումը նշանավորեց կանանց իրավունքերի  կարևորությունը և ընձեռեց գենդերային հավասարության և կանանց դեմ բռնության վերաբերյալ բաց քննարկում ունենալու հնարավորություն:

Հանրային քննարկմանը բացման խոսքով ելույթ ունեցան Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարի գլխավոր պաշտոնակատար, գործերի ժամանակավոր հավատարմատար Դիրկ Լորենցը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկը, ՄԱԿ-ի մշտական համակարգող Հենրիետ Արենսը, Հայաստանում Լիտվայի դեսպանի խորհրդական Դովիլե Սուրվիլայտեն և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի կանանց հարցերով խորհրդական Աննա Սաֆարյանը: Քննարկամանը  մասնակցեցին Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող բազմաթիվ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ