22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Թավշյա հեղափոխություն» կոչվածով, դեռ երկար տարիներ, արյունով է փոխհատուցելու. Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
« «Դավաճաններին արհամարհում են նաև նրանք, ում նրանք ծառայություն են մատուցել…»
Այս ճշմարիտ տողերի հեղինակը հին հռոմեացի գրող-պատմաբան Տացիտն է։
Ընդամենն ավելացնեմ հետևյալը. Հայ ժողովուրդը, աշխարհի կողմից արհամարված է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ իշխանության է պահում հայ ժողովրդի պատմության մեջ առաջին կապիտուլյացիան ստորագրած, երկրորդ կապիտուլյացիան բանակցած, ինչպես նաև դավաճանության մեջ հիմնավոր կասկածվող այս խունտային։
 
Ո՛չ ռուսը, ո՛չ ամերիկացին, ո՛չ ֆրանսիացին, ո՛չ պարսիկը, ո՛չ վրացին, ոչ էլ առավել ևս թուրքը կամ ազերին, 2019-20թթ.սկսված, մեզ հարգանքով չեն վերաբերվում ու չեն վերաբերվելու։ 2021թ. հունիսի 21-ի ընտրություններով, մեր ժողովուրդն այնպես արեց, որ մեզ ավելի ու ավելի արհամարեն։
2018թ.-ից իշխանության բերված կապիտուլյացիոն ռեժիմն,արդեն 4-րդ տարին է, տարբեր ծառայություններ է մատուցում մե՛կ ամերիկացիներին՝ ռուսների դեմ, մե՜կ անգլիացիներին՝ ռուսների դեմ, մե՜կ ռուսներին՝ արևմուտքի դեմ, մե՜կ թուրքերին ու ազերիներին՝ բոլորի դեմ, մեկ պարսիկներին՝ թուրքերի ու արևմուտքի դեմ, և այլն։
Արդյունքում՝ մեզ միայնակ թողեցին բոլորը, և մեր ազգային շահերը տրորեցին բոլորը։ Սա է ստի, խաբեության և քցելու մեջ վարպետացած, սեփական ժողովրդի արյամբ ձեռքբերված նվիրական սրբությունները առևտրի հանած ժուռնալիստի և նրա խամաճիկների գինը, որը մենք վճարում ենք ազգովի։
Ճագատագրական սխալը, որը մեր ժողովուրդը գործեց 2018թ ապրիլ-մայիս ամիսներին «թավշյա հեղափոխություն» կոչվածով, դեռ երկար տարիներ, արյունով է փոխհատուցելու։ Պատմության ուսուցիչը դաժան, շատ դաժան ուսուցիչ է, ու վայ նրան, ով չսովորեց պատմության դասերը։
Հայաստանին ու Արցախին այսօր իրական տեր է պետք, ոչ թե կոռուպցիայի դեմ «պայքարող» ծաղրածուներ ու կոռուպցիոներ կապիտուլյանտներ։
«Նախկի՛նը հետ չի գալու»։ Այո նախկին ապահով, զարգացող, անվտանգ, արժանապատիվ, համախմբված ու ազգային Հայաստանը, դեռ երկար ժամանակ չի լինելու։ Մենք ենք այդպես ուզել, որ նախկինը չլինի, և չի լինելու։ Մենք աշխարհում իրականում չունենք թշնամիներ, որովհետև մենք ենք մեր միակ թշնամին։ Որովհետև միակ ազգն ենք, որ հանդուրժում ենք դավաճանությունը, քցել-թռնելու, փախնել-փրկվելու, սեփական եղունգով սեփական գլուխը քորելու, որտեղ հաց-այնտեղ կացի, ով էշ-ես փալանի և շնից մազ պոկելու «արվեստները»։
 
P.S.
Արհամարված են ոչ միայն արտաքին դավաճանության մեջ հայտնի դարձածները, այլ նաև ներքին քաղաքականության մեջ դավաճանություն գործածները։ ՔՊ կոչվող քաղաքական խզբզանքի «շարքերը», լցված են նախկին իշխանությունների շարքերից «տեղափոխվածներով»։ Վերցրեք, ՏԻՄ-երում ՔՊ-ի կամ այլ անհայտ ծագման կուսակցությունների նախընտրական ցուցակները, և այնտեղ կգտնեք բազմաթիվ նախկին «Հանրապետականներ»։
Հռոմեացի Տացիտի՝ դավաճաններին արհամարելու մասին արված պնդումը, վերաբերում է նաև ներքաղաքական դավաճանություններին։
Սեփական քաղաքական հայացքներին (ոչ թե կուսակցությանը) դավաճանողը, շատ հեշտությամբ կդավաճանի նաև սեփական պետությանը։ Որովհետև՝ անսկզբունք, անգաղափար, անհայրենիք մարդը՝ քաղաքականության մեջ, առավել քան վտանգավոր է»։
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ