24 մեդալ՝ հայ սամբիստներին
Մրցաշրջան 2014-ը սամբիստների համար ավարտվեց
Կայացան Մրցաշրջան 2014-ի վերջին միջազգային մրցաշարերը, որոնց մասնակցեցին նաև Հայաստանի սամբոյի տարբեր տարիքային հավաքականների մարզիկները:
Նոյեմբերի 29-ից 30-ը Վրաստանի Քութայիս քաղաքում կայացած Գիա Սարդանաձեի անվան մրցաշարում հայ սամբիստները գրավեցին 12 մրցանակային տեղ, որից 2՝ առաջին, 2՝ երկրորդ, 8՝ երրորդ:
Հարություն Սարգսյան-52 կգ, 1-ին տեղ
Ռաֆիկ Սահակյան-56 կգ, 1-ին տեղ
Վիգեն Մարտիրոսյան-45 կգ, 2-րդ տեղ
Դանիել Գաբրիելյան-70 կգ, 2-րդ տեղ
Արմեն Միասլյան-48 կգ, 3-րդ տեղ
Նորայր Բադալյան- 57կգ, 3-րդ տեղ
Արմեն Նիկողոսյան-57 կգ, 3-րդ տեղ
Նարեկ Փափախչյան-65կգ, 3-րդ տեղ
Սպարտակ Վարդումյան-65 կգ, 3-րդ տեղ
Գևորգ Մարկոսյան-70 կգ, 3-րդ տեղ
Կիմ Կարապետյան-81 կգ, 3-րդ տեղ
Ռոբերտ Օրդինյան-81 կգ, 3-րդ տեղ
Իսկ Ռուսաստանի Արմավիր քաղաքում դեկտեմբերի 5-ից 7-ը կայացած Աշոտ Մարգարյանի 9-րդ մրցաշարում Հայաստանի սամբիստներից մեդալ նվաճեց Վաչիկ Վարդանյանը՝ գրավելով 3-րդ մրցանակային տեղը:
Հիշեցնենք, 2014թ. աշխարհի և Եվրոպայի առաջնություններում հայ սամբիստները նվաճել են 24 մեդալ, որից 5՝ ոսկե, 7՝ արծաթե, 12՝ բրոնզե:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիա