07 Փետրվարի, Saturday, 2026
KFC

՛՛Ես թիրախ երբեք չեմ լինում, ես թիրախավորում եմ …՛՛ /վիդեո/

՛՛Չէ, երևի եղանակներից, տաք չի եղել՛՛,-ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսպես արձագանքեց լրագրողի հարցին՝ արդյոք եռյակն իր սառը ցնցուղներից վախեցավ՝ թեժ աշուն չարեց:

Հարցրին՝ ինչո՞ւ եռյակի հանրահավաքներին ոստիկանության ներկայությունն ընդգծված չէ, վստա՞հ է , որ ԲՀԿ-ն իշխանափոխության չի գնալու: Շատ վստահ եմ, իհարկե վստահ եմ, ասաց:  

՛՛Բոլորն էլ խելամիտ մարդիկ են ու հասկանում են, որ ամեն տեսակ խժդժություններ ու հեղափոխություններ, այն ոգով, որ ես զգում եմ ինչ-որ տեղ, որևէ լավ բանի չի բերելու՛՛: Դիտարկմանը, թե ինքն է ԲՀԿ-ի թիրախը, ոստիկանապետը ժպտաց.

՛՛Ո՞վ է թիրախ, ես չգիտեմ ում ֆանտազիան է, ես թիրախ երբեք չեմ լինում, ես թիրախավորում եմ՛՛: 

՛՛Ես 60 տարով եմ եկել, մի անհանգստացեք՛՛,-հավելեց ոստիկանապետը՝ ի պատասխան դիտարկման, թե կարծում է, որ երեք տարի հետո էլ լինելու է այս պաշտոնին:

Մանրամասները՝ տեսանյութում՝:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ