05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Գեղամ Մանուկյանին քարշ տալով հեռացրեցին Ազգային ժողովի դահլիճից

Ազգային ժողովի այսօրվա նիստը լարվեց, երբ ամբինոին մոտեցավ «Հայաստան » խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Նա հայտարարեց, թե սրիկայությունը շատ օրինակներով կարելի է ասել, բայց Արցախն ուրացողը դավաճան է:

«Արցախն ուրացողը դավաճան է, ոնց որ քիչ առաջ ելույթ ունեցողը վերջերս լրատվամիջոցների առաջ էր Արցախը ուրացել», – ասաց Մանուկյանը՝ նկատի ունենալով ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանին:

ԱԺ նիստը նախագահող Ռուբեն Ռուբինյանը պատգամավորին կոչ արեց չխախտել էթիկայի կանոնները: Նա անվտանգության աշխատողներին կոչ արեց Գեղամ Մանուկյանին հեռացնել ամբիոնի մոտից, վերջիններս էլ Մանուկյանին, քարշ տալով, հեռացրեցին նիստերի դահլիճից:

«Դահլիճից չէ, դահլիճից պետք չի հեռացնել», – անվտանգության աշխատողներին հրահանգում էր Ռուբինյանը, սակայն վերջիններս արդեն հեռացրել էին դահլիճից Մանուկյանին:

ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը լարվեց, հայտարարվեց 20 րոպե ընդմիջում:

 
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ