Առեւանգել է ամուսնացած կնոջը եւ պարտադրել…. Ժամանակ
Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Ազատ Սեւոյանի, Գեւորգ Ասատրյանի, Նահապետ Մուրադյանի, Սուսաննա Հովակիմյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը: Մանրամասներին անդրադարձել է “Ժամանակ”-ը:
Գործը քննվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ ավարտվել է գործի դատական քննությունը:
Ամբաստանյալները՝ Ազատ Սեւոյանի գլխավորությամբ, մեղավոր են ճանաչվել աղջկա առեւանգման համար:
32-ամյա Ազատն ընդհանուր իրավասության դատարանում իրեն մեղավոր է ճանաչել ու հրաժարվել է ցուցմունք տալուց:
Ըստ նախաքննական ցուցմունքների՝ Նուշիկին (անունը փոխված է) ճանաչել է երկար տարիներ:
2013 թվականի ամռանը քեռակնոջ՝ այս գործով ամբաստանյալ Սուսաննա Հովակիմյանի հետ երկու անգամ գնացել է Նուշիկենց տուն՝ նրա ձեռքը խնդրելու, բայց երկու անգամն էլ մերժվել է:
Իմացել է, որ Նուշիկն ամուսնանում է:
Իմացել է նաեւ, որ Նուշիկն իր ընկերուհու հետ 2013 թվականի օգոստոսի 12-ին պատրաստվում է մեկնել Դիլիջան՝ հանգստանալու:
Ինքն իր ընկեր Արմեն Ստեփանյանի հետ նրանց հետեւից գնացել է Դիլիջան:
Նուշիկն ու ընկերուհին “Դիլ-Հիլ” հանգստյան տանն են եղել: Ինքն ու ընկերը հանգստյան տան հարեւանությամբ մի առանձնատուն են վարձակալել:
Իրենց սենյակի պատուհանից մի ամբողջ օր հետեւել են Նուշիկին, հանդիպելու հարմար պահ են փնտրել:
Օգոստոսի 14-ի կեսօրին տեսել են, որ Նուշիկն ու ընկերուհին տաքսիով ինչ-որ տեղ են մեկնում:
Իրենք էլ նախօրորք Երեւանից կանչված Գեւորգ Ասատրյանի «Օպել Աստրա» մեքենայով հետեւել են նրանց:
“Ջուխտակ վան”» տանող ճանապարհին տեսել են, որ Նուշիկն ու ընկերուհին իջան մեքենայից:
Իրենք էլ են իջել: Ինքն Արմենին ասել է, թե հնարավոր է Նուշիկին առեւանգի: Արմենը խորհուրդ չի տվել, բայց, որպես հավատարիմ ընկեր, ասել է, թե ամեն դեպքում կանգնած է ընկերոջ թիկունքին:
Ինքը վանքի մոտ մոտեցել է Նուշիկին, առաջարկել է, որ նա չեղյալ հայտարարի ամուսնությունը եւ իր հետ ամուսնանա:
Նուշիկը չի համաձայնել, ասել է, թե արդեն ամուսնացել է, ամուսնուց բաժանվել չի պատրաստվում:
Շարունակությունը թերթի այսօրվա համարում: