22 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Խաբել է վարորդին ու փախել

Դեկտեմբերի 6-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում  1967 թ. ծնված Միքայել Վ.-ն հաղորդում է տվել, որ դեկտեմբերի 5-ին, ժամը 21.00-ին, ոմն Հայկ Ա.Ահարոնյան փողոցում նստել է իր վարած ”Ֆոլքսվագեն Ջետտա” մակնիշի ավտոմեքենան և պատվիրել  վարել Նար-Դոսի փողոց:

Ճանապարհին գնումներ կատարելու համար և ուղեվարձի հետ գումարը վճարելու խոստումով Հայկն իրենից վերցրել է 5.000 դրամ, հետո պատվիրել է վարել Զ. Սարկավագի փողոցի թիվ 126/1 շենքի մոտ, որտեղ իր հետ զրուցելիս վարորդի կողմի դռան գրպանից գողացել է դրամապանակը, հետո խաբեությամբ ու վստահությունը չարաշահելով` ուղեվարձը տնից բերելու պատրվակով մտել է նշված շենք և չի վերադարձել: Ոստիկանության ծառայողները պարզել են, որ Հայկը 1973 թ. ծնված  Հայկ Գ.-ն է, որը դեկտեմբերի 8-ին, ժամը 16.00-ին, իրենց տնից բերման է ենթարկվել բաժին, և տվել խոստովանական բացատրություն: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է գողացված դրամապանակը:  Կատարվում է քննություն: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ