Միգրացիան այնքան էլ վտանգավոր չէ. հոգեբան
Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանի խոսքով, Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներն ու դրանց հաջորդող հետեւանքները չեն ազդի միգրացիայի վրա, քանի որ սեզոնային միգրանտները կվերադառնան:
“Այս տարի նրանց թվաքանակն ավելի քիչ է եղել, քան անցած տարի, քանի որ դա պայմանավորված է եղել ՌԴ-ում ընդունված օրենքներով”,-ասաց Ռուբեն Եգանյանը:
Նրա կարծիքով, այն գործունեությունը, որ մերոնք են ծավալում ՌԴ-ում՝ շինարարությունն է, Բնկանաբար, դրանց ծավալները կկրճատվեն ռուսական պետական կառույցների կողմից, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, ինչի արդյունքում դեպի Ռուսաստան միգրանտներիր հոսքերը եկող տարի կնվազեն:
Հոգեբան Ռուբեն Աղզումցյանի խոսքով էլ հայերը միշտ ենք դուրս նայել:
“Դա կապված է նաեւ ոչ միայն տնտեսական հատկությունների, այլ նաեւ հոգեբանական հատկությունների հետ: Մենք միշտ փնտրել ենք նորը: Ժամանակակից Հայաստանը բավականաչափ աշխատատեղեր ունի, ուղղակի խնդիրն այն է, որ մարդիկ չեն ուզում փոխել իրենց աշխատանքը: Միգրացիան միշտ էլ եղել է, կա, պետք չէ դրանից ողբերգություն սարքել”-ասաց հոգեբանը:
Նրա խոսքով, միգրացիան այնքան էլ վտանգավոր չի՝ մարդիկ տեսնում են այլ երկրների փորձը ու գալիս են Հայաստան: