14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

“Բեռնաթափվել” է Հասմիկ Պողոսյանի սիրտը. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, Երեւանը բեռնաթափելու նպատակով որոշ նախարարություններ մարզեր տեղափոխելու իդեան նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ պատմության գիրկն անցավ: Այս ծրագրով առաջնահերթը մշակույթի նախարարությունը Գյումրի տեղափոխելն էր: Տիգրան Սարգսյանի եւ Հասմիկ Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը նույնիսկ Գյումրի մեկնեց՝ նախարարության համար շենք գտնելու:

Ու թեեւ տիկին Հասմիկը շատ նեղսրտած էր իր նախարարությունը մայրաքաղաքից հայրաքաղաք տեղափոխելու գաղափարից, բայց Տիգրան Սարգսյանի պարտադրմամբ դրական էր արտահայտվում այդ մասին:

Երեկ թերթը տեղեկացավ,  որ Երեւանի փոխարեն Հասմիկ Պողոսյանի սիրտն են  “բեռնաթափել” այդ հոգսից՝ այս ծրագիրը վերջնականապես սառեցվել եւ ուղարկվել է արխիվ:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ