Արթուր Աբրահամը պատրաստվում է կրկին հաղթել Փոլ Սմիթին
Հաստատվել է հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի առաջիկա մենամարտի մրցակիցը, անցկացման օրը, վայրը:
Այսպիսով, Աբրահամի մրցակիցը կլինի բրիտանացի Փոլ Սմիթը, ում հետ նա մենամարտել է անցնող տարվա սեպտեմբերի 27-ին եւ միավորների առավելությամբ հաղթել նրան: Մենամարտը կկայանա Բեռլինի “O2 World” մարզապալատում, 2015 թվականի փետրվարի 21-ին:
Դեկտեմբերի չ-ին, երկու բռնցքամարտիկները, նրանց մարզիչները եւ մենեջերները հանդիպել են մամլո ասուլիսի ձևաչափով:
Արթուր Աբրահամը հայտարարել է, որ պատրաստվում է կրկին հաղթել Փոլ Սմիթին:
Վերջինը նույնպես ընդգծել է հաղթելու իր ցանկության մասին: