20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Եռյակից պոկվելու փորձե՞ր/վիդեո/

Որքանո՞վ է միասնական ոչ իշխանական եռյակը: Այսօր կայացած ասուլիսին լրագրողի դիտարկմանը, թե ՛՛Ժառանգություն՛՛-ը օրերս առանձին հանրային ժողով էր հրավիրել, որը սակայն շատ սակավամարդ էր, ինչո՞վ է պայմանավորված դա՝  կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը արձագանքեց.

՛՛Տարբեր պատճառներ կարող են լինել սկսած եղանակային պայմաններից, վերցրած նյութական ռեսուրսի բացակայությունից: ՛՛Ժառանգության՛՛ պարագայում դա ամենամեծ խնդիրը չէ,քանի որ 2005-ից, երբ ՛՛Ժառանագությունն՛՛ առանձին վերցրած բաներ էր անցկացնում, երբևէ մեզ մոտ մարդաշատություն չի եղել, բայց դա չի խանգարել, որ ընտրություններում բավականաչափ ձայներ հավաքենք՛՛,-նշեց Մարտիրոսյանը և հավելեց, որ դեկտեմբերի 10-ին ՛՛Ժառանգություն՛՛-ը նույնպես երթի դուրս կգա:

Արդյոք սրանք եռյակից պոկվելու փորձե՞ր են. ՛՛Րաֆֆի Հովհաննիսյանն այս հարցի պատասխանը տվել է, նման նպատակ դրված չէ: Ուղղակի մեզ միասնական օրակարգ է պետք՛՛,-նշել է Մարտիրոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ