13 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Մենք տեսնում ենք ՛՛և, և՛՛-ի ձևաչափը. ՀՀԿ պատգամավոր /վիդեո/

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը անդրադառնալով Ազգային Ժողովում եվրասիական տնտեսական միությանը միանալու քննարկմանը և քվեարկությանը նկատեց.

՛՛Տարիներ առաջ ավելի բոցաշունչ ելույթներ էինք լսում, թե մեզ ընդամենը ազատություն է պետք, Արևմուտքը մեզ կօգնի, մեր գլխին երկնային մանանա կթափվի, բայց իրականությունը լրիվ այլ էր: Անցած 23 տարիները ապացուցեցին, որ ազատություն կա՝ առանց որևէ տնտեսական հեռանկարի: ՀՀ-ն երբ իր ընտրությունն արդեն իսկ կատարել է, և այն արդեն իրավաբանորեն ձևակերպվել է, դա ամենևին չի նշանակում, որ մենք հրաժարվել ենք Արևմուտքի հետ երկխոսելուց՛՛,-նշեց Դավթյանը:

Ըստ Դավթյանի այս ամենի մեղավորները նրանք են , ովքեր ՛՛կամ, կամ՛՛-ի սկզբունքը առաջադրեցին նախկին Խորհրդային Միության երկրներին.՛՛ Մենք տեսնում ենք ՛՛և, և՛՛-ի ձևաչափը: Այն որոշումը, ինչ մենք կատարեցինք ԱԺ-ում, դա հայելանման արտացոլումն էր, ինչ կար հասարակության տրամադրությունների մեջ՛՛:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ