՛՛Քանի դեռ Թուրքիան պատրաստ չէ ճանաչել Ցեղասպանությունը, մենք պետք է մի կողմ դնենք ներքաղաքական տարաձայնությունները՛՛
”Մենք՝ ՀՀ քաղաքացիներս, շատ լավ գիտակցում ենք, թե ինչ է Ցեղասպանությունը, դժբախտաբար Թուրքիայի ղեկավարությունը նպատակային ժխտողականություն է իրականացնում, իրենք չեն կարողանում հաշտվել պատմության հետ՛՛,-այսօր Ազգային ժողովում ՛՛Աշխարհն առանց ցեղասպանությունների՛՛ խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
՛՛Բայց ճշմարիտ են մեր այն գործընկերները, ովքեր նշեցին, որ գալու է ժամանակը, որ ոչ միայն մտավորականներն են ծնկի իջնելու Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի առջև, այլ մեր հարևան երկրում կլինեն այնպիսի լուսավոր օրեր, որ նրանց ղեկավարները լինեն այնքան իմաստուն, որ գիտակցեն՝ իրենց նախորդները ոչ միայն վնաս են հասցրել, այլև ցեղասպանել են ժողովուրդների՛՛,-նշեց Շարմազանովը՝ հավելելով, որ Ցեղասպանություն է իրականացվել ոչ միայն հայերի, այլև հույների և ասորիների նկատմամբ.
՛՛Եվ պատահական չէ, որ այս խորհրդարանում նախապատատրաստում ենք մինչև մայիս-հուլիս ամիսներ ունենալ հայտարարության տեքստ, որը կդատապարտի ոչ միայ հայոց, այլև հույն և ասորի ժողովուրդների ցեղասպանությունը՛՛,-ասաց նա, ապա դիմելով դահլիճում նստած կիր գործընկերներին, նկատեց.
՛՛Իսկ քանի դեռ Թուրքիան պատրաստ չէ ճանաչել Ցեղասպանությունը, մենք պետք է մի կողմ դնենք ներքաղաքական տարաձայնությունները, իշխանություն- ընդդիմությունը, պետք է միասնական լինենք, այստեղ պետք է չորս միասնություն՝ ՀՀ, ԼՂՀ, համայն հայության և մեր բարեկամ երկրների ու ժողովուրդների՛՛,-եզրափակեց նա: