15 Նոյեմբերի, Saturday, 2025
KFC

՛՛Կգա մի ժամանակ, որ թուրքերը ծաղիկներ կդնեն Հայոց ցեղասպանության հուշարձանին՛՛

Ազգային ժողովում ընթանում են ՛՛Աշխարհն առանց ցեղասպանությունների՛՛ թեմայով խորհրդարանական լսումները: Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը նշեց, թե կգա մի ժամանակ, որ թուրքերը ծաղիկներ կդնեն Հայոց ցեղասպանության հուշարձանին. ՛՛Այո, վստահ եմ, այդ ժամանակն էլ կգա, և աշխարհը կընդունի դա՛՛:

Արա Աբրահմյանը շեշտեց, թե հրեաները հայերից լավ գիտեն ինչ է Ցեղսպանությունը և չկա մի երկիր, որտեղ չլինեն հայեր ու հրեաներ: Նա կոչ արեց երկու ժողովուրդներին ուժերը համատեղել, ընդունելու անցյալում կատարած ցեղսանությունները և կանխելու ապագայում դրանց հնարավորությունը: 

Նշենք, որ լսումներին մասնակցում են նաև Ուրուգվայի փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորին, Եվրոպական հրեական խորհդարանի համանախագահ, Ուկրաինայի խորհրդարանի անդամ, Համուկրաինական կոնգրեսի նախագահ Վադիմ Ռաբինովիչը: 

Եվրոպական հրեական խորհդարանի համանախագահ, Ուկրաինայի խորհրդարանի անդամ, Համուկրաինական կոնգրեսի նախագահ Վադիմ Ռաբինովիչը իր ելույթում նշեց, որ ինքը որտեղ էլ լինի հարգանքով է վերաբերվում հայերին և ամեն ինչ կանի օգնելու հայկական հարցը բարձացնելու համար:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ