13 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ունենք ընդամենն իշխանությունը պահելուն ուղղված ճոճանակային դիվանագիտություն. Արմեն Մարտիրոսյան

՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը մամլո ասուլիսի ժամանակ՝  անդրադառնալով Ազգային ժողովում Եվրասիական  տնտեսականն միությանը Հայաստանի անդամակցության պայմագրի վերաբերյալ քննարկմանն ու քվեարկությանը, նկատեց, որ խիստ ցավալի պատկեր էր.՛՛Որովհետև մենք տեսնում ենք, որ Հայաստանը չունի նպատակաուղղված արտաքին քաղաքականություն, սա խոսում է այն մասին, որ ունենք ընդամենը իշխանությունը պահելուն ուղղված ճոճանակային դիվանագիտություն՛՛:

Մարտիրոսյանի կարծիքով  ԱԺ-ում ով կողմ է, նա միանշանակ կողմ է քվեարկում,  մնացած դեպքերում ով ինչպես արձագանքում է՝ չքվեարկել, դեմ լինել, ձեռնպահ մնալ, դա արդեն որոշակի բացասական վերաբերմունք է, որ արտահայտվում է պատգամավորների կողմից:

՛՛Մի քանի խնդիրներ կային, որ անպայման անհրաժեշտ էր հաշվի առնել: Եթե սա տնտեսական պայմանագիր էր, ապա այն մեզ ո՛չ ձեռնտու էր, ո՛չ էլ՝ շահավետ: Այստեղ ներդրումներ չեն լինելու, այն պարագայում, երբ ասոցացման պայմանագրին միանալու դեպքում բոլորովին այլ էր լինելու: Հայաստանը ռեսուրսազրկվելու է և՛ ֆինանսական հարցում, և՛ մարդկային: Գնաճային ճնշումները շատ մեծ լինելով, ինչպես նաև աշխատանքի բացակայությունը կբերի նրան, որ Հայաստանի քաղաքացիները գնալու են այնտեղ, որտեղ ճնշումն ավելի թույլ է՛՛,- հավելեց քաղաքական գործիչը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ