30 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ում է ծառայում

”Իսկ իշխանությանն ի՞նչ է տալիս նման սցենարը՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՛՛Ժողովրդավարական հայրենիք՛՛ կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն՝ անդրադառնալով այն տեսակետին, թե ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նախագահի իմպիչմենթի պահանջով իշխանության սցենարն էր իրականացնում:

՛՛Ես որքան հասկանում եմ, Նիկոլը փորձում էր հանրությանն ի ցույց դնել, որ այդ եռյակը որևէ ձևով ընդդիմադիր որևէ քայլ չի անի : Ուզում էր ցույց տալ, թե ով է եռյակի շեֆը: Բայց դե նրանք էլ պիտի պիտակավորեին տարբեր ձևերով՛՛,-նկատեց նա: Ըստ Մակեյանի՝ տեխնիկական առումով ժամանակահատվածը ճիշտ չէր ընտրված, սակայն Փաշինյանը լրացուցիչ անգամ հանրությանն ի ցույց դրեց եռյակի ով լինելը: ՛՛Թե ում է ծառայում եռյակը, պարզ երևաց՛՛,-եզրափակեց Մակեյանը:

Հիշեցնենք, Ազգային ժողովի նախորդ քառօրյային Փաշինյանն առաջ էր քաշել նախագահ Սերժ Սարգսյանի իմպիչմենթի պահանջը, սակայն ստորագրել էին միայն ինքը Փաշինյանը, ՛՛Ժառանգությունից՛՛ Զարուհի Փոստանջյանն ու Ալեքսանդր Արզումանյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ