Խաչիկյանի վճիռն այսօր. կարդարացվե՞ն ամբաստանյալները
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը հրապարակելու է սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եւ մյուսների գործով ամբաստանյալների դատավճիռը:
Մեղադրող դատախազը միջնորդել է Վազգեն Խաչիկյանին դատապարտել ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3 մասի 1, 2 կետերով, 178 հոդվածի հատկանիշներով՝ ազատազրկում 13 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:
Խաչիկյանը իր վերջին խոսքում իրեն մեղավոր չճանաչեց, ապաշխարել է, բայց պատրաստ է հանուն Հայաստանի Հանրապետության պատասխանատվության ենթարկվել:
Դատախազը Աշոտ Աբրահամյանի համար միջոնորդել է ՝ 6 տարի 6 ամիս, Հովհաննես Գրիգորյանին՝ 6 տարի 2 ամիս, Սամվել Էլբակյանին` 5 տարի, Վիգեն Գրիգորյանին 4 տարի 6 ամիս ժամկետով` գույքի բռնագրավմամբ, Վահագն Խաչատրյան՝ 5 տարի, 6 ամիս, Հովհաննես Հովհաննիսյան` 5 տարի 6 ամիս` գույքի բռնագրավմամբ, Սարգիս Սարգսյանին` 4 տարի 7 ամիս ժամկետով, Արթուր Սուքիասյանին` 4 տարի 6 ամիս` գույքի բռնագրավմամբ, Համլետ Մարտիրոսյանին` 4 տարի` գույքի բռնագրավմամբ, Բագրատ Մուրադյանին` 4 տարի` գույքի բռնագրավմամբ, Հրանուշ Դանիելյանին` 4 տարի, սակայն պայմանականորեն չկիրառել, սահմանել 1 տարի փորձաշրջան: Իսկ Արմեն Խաչատրյանին` 4 տարի` գույքի բռնագրավմամբ:
Նշենք, որ դատական գործընթացը շարունակվում է երկու տարի 3 ամիս: