20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

՛՛Անին մի բուռ դեղ է խմել, իսկ Ռոբերտը կտրել ա վեննաները… ՛՛. դաժան պատմություն

՛՛Ռոբերտս երակներն ա  կտրել, Անիս մի բուռ դեղ ա խմելերկուսին էլ տարել են հանրապետական հիվանդանոց՛՛,-սա Աբովյան ՔԿՀ դատապարտյալ Կարինե Այվազյանի հերթական ահազանգն է Henaran.am-ի խմբագրություն:

Այվազյանը դատապարտված է 2 տարբեր հոդվածներով և իր պատիժը նա համարում է չափազանց անմարդկային:

Այվազյանը դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 132 հոդվածի առաջին մասով՝ թրաֆիկինգ և 325 հոդվածով աշխատանքային կեղծ տեղեկանք տալու համար: Նա ազատազրկման է դատապարտվել 5 տարի 3 ամիս ժամկետով:Երկրորդ մեղադրանքի մեջ իրեն մեղավոր չի ճանաչում:

Հինգ երեխաների մայրն այլևս ազատություն չի տենչում. օգնություն է խնդրում սոցիալական ծանր պայմաններում հայտնված հիվանդ երեխաների համար:

Հիշեցնենք, Կարինեի կրտսեր որդին՝ Բենիամինը, ով դպրոց չի հաճախում հագուստ չունենալու պատճառով, 9 տարեկան է: Մյուս որդին՝ Ռուդիկը արդեն 16 տարի տեղաշարժվում է սայլակի օգնությամբ: Տղայի ոտքը անդամահատել են վերջերս:

18 ամյա Անին, որը մոր պատմելով՝ ՛՛մի բուռ դեղահաբ է խմել՝ ինքնասպանություն գործելու նպատակով՛՛՝ տանից դուրս չի գալիս հագուստ չունենալու պատճառով, 24-ամյա Ռոբերտը տառապում է շաքարախտով, առավել լուրջ փաստի առաջ է կանգնել:

Կարինեի փոխանցմամբ տղան ինքննասպանության քայլին է դիմել՝ անհույս սիրո պատճառով: 

Կարինե Այվազյանը նամակով դիմել է ՀՀ նախագահին, ներում է հայցում: Ասում է՝ ամենամեծ պատիժը երեխաներից հեռու լինելն է:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ