16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Բոլոր աշխատողներին վախեցրելա՝ գործից կհանեմ. /վիդեո/

՛՛Արմենիա՛՛ հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի նախկին՝ հերթապահ բուժքույր Նինել Իվանյանը շարունակում է պայքարել ՛՛արդարության հասնելու համար՛՛:

Նրա խոսքով՝ աշխատանքից հեռացնելիս պատճառաբանել են, թե իր պարտականությունները ոչ պատշաճ կերպով է կատարել, հերթափոխը հակասանիտարական վիճակում է հանձնել եւ նախկինում բազմաթիվ նկատողություններ է ունեցել:

Իվանյանը սակայն պնդում է՝  իրեն աշխատանքից ազատել են իր ճշմարտախոսության եւ հիվանդների նկատմամբ պատշաճ վերաբերմունք պահանջելու համար:

Իվանյանի փոխանցմամբ՝ բժշկական կենտրոնի տնօրենը մշտապես գումարներ  է վերցրել աշխատակիցներից:

Նինել Իվանյանը պահանջում է 2005 թվականից առ այսօր բարոյական, նյութական վնասների փոխհատուցում:

 Կնոջ դիմումները անարձագանք են մնում. պատրաստվում է դիմել Մաշտոցի վարչական շրջանի ոստիկանության բաժանմունք:

՛՛Հիմա էլ բանա տարածել, ասումա, իրա ասածներին մի հավատացեք, ինքը հոգեկան հիվանդ է: Ես պահանջում եմ ապացուցել դա: Բոլոր աշխատողներին վախացրելա՝ ասումա իրա հետ շփվեցիք գործից կհանեմ՛՛:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ