12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

“Քարֆուրում” “զադնի են դրել”. Հրապարակ

 “Հրապարակը” գրում է. “Վերջերս մենք անդրադարձանք այն խնդրին, որ Դուբայից կառավարվող ֆրանսիական “Քարֆուր” սուպերմարկետների ցանցը Հայաստանում ոչ այնքան դեմոկրատական քաղաքականություն է վարում, մատակարարներից պահանջելով մեծ զեղչեր՝ մինչև 15% և ավելի: Օրերս “Քարֆուր” ընկերությունից տեղեկատվություն էին տարածել, որով հերքում էին ԶԼՄ-ների հրապարակումները, թե իրենք 15% զեղչ են պահանջում:

Բայց միայն այդքանը, ուրիշ ոչինչ՝ առանց որևէ բացատրության կամ պարզաբանման: Մինչդեռ, մեր տեղեկություններով, հանրային կարծիքի, մամուլի կողմից ճնշման և մատակարարների անզիջում կեցվածքի ազդեցությամբ “Քարֆուրում”, այսպես ասած, “զադնի են դրել”՝ հրաժարվելով այդ քաղաքականությունից: Շատ մատակարարներ հրաժարվել են նման պայմաններով աշխատելուց, և ավելի ակնհայտ պատկերը կերևա մի քանի օրից, երբ սկսեն պայմանագրեր կնքել: Ւ դեպ, 15% զեղչը միջինացված թիվ է, խոսքը նորմայից ահռելի բարձր զեղչերի մասին է՝ 10 տոկոսից մինչև նույնիսկ 17-18%: Ուստի, եթե “Քարֆուրից” հերքում են դա, կարող են ավելի թափանցիկ լինել՝ հրապարակելով իրենց պահանջած զեղչերն ու համագործակցության մյուս պայմանները”,–գրում է թերթը։ 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ