08 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

“Դը վոյսի” ժյուրիում կան մարդիկ, որոնք շատ ավելի վատ են երգում, քան իրենք՝ պրոյեկտին մասնակցող երգիչները. Հրապարակ

 “Հրապարակը” գրում է. “Այս “Դը վոյսին” ինչպե՞ս եք վերաբերվում՝ հարցրինք նախորդ “Դը վոյսի” ժյուրի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանին: “Վա՛տ, շատ վատ”: Ինչո՞ւ: “Որովհետև երգիչների հետ աշխատանքի ձևը դուրս չի գալիս: Իմ սկզբունքը հետևյալն է. անցած տարվա երկրորդ նախագծին ես երբեք չեմ կարևորել, թե ում խմբից է երգիչը… եթե ուզում եք անկեղծ՝ ես հիմա ուղղակի չեմ նայում այդ նախագիծը, որովհետև ժյուրիում կան մարդիկ, որոնք շատ ավելի վատ են երգում, քան իրենք՝ պրոյեկտին մասնակցող երգիչները”:

Եվա Ռիվասի՞ն նկատի ունեք, ինքն էլ երկար ոտքեր, այլ բարեմասնություններ ունի: “Կներեք, սակայն կանայք իմ թուլությունը չեն… աշխարհի որ երկրում այս նախագիծը եղել է, միանշանակ, շատ բարձր ռեյտինգ է ունեցել: Կարծում եմ՝ պետք է ժյուրիում պրոֆեսիոնալներ նստած լինեին””,- գրում է թերթը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ